Ջալալն ուղղակի շարքային մորթապաշտ է, ով հայրենիքն ու գեներալի ուսադիրները դրեց թուրք դավաճանների դեմն ու ասեց՝ ոտքերներդ սրբեք, ես կլռեմ․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ջալալին հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերվում Սյունիքում ստեղծված իրավիճակին, GPS-ով տարածքներ գծելուն, ասում է՝ ես նման բաների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս, քանի որ ես զինվորական եմ։

 

Ասում են՝ ինչո՞ւ ընդունեցիք դավաճանների առաջարկը, պատասխանում է՝ ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Գեներալ-լեյտենանտ Ջալալին թվում ա, թե ինքը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից ու Սեյրան Օհանյանից ավելի լավ զինվորական է, որ իրերն իրենց անուններով չի կոչում, չի ասում՝ ով ու ինչպես ծախեց Արցախը։ Իրեն թվում է, թե զինվորական լինելով ազատվում է պատասխանատվությունից, ու «հրաման եմ կատարել» ծեծված արտահայտությունն ապահովագրելու է իր սերունդներին դավաճանների հետ համագործակցողի խարանից։ Ես չգիտեմ, թե փոխած մեքենայով ու անջատած բջջայիններով 5-րդ դաշտային ելքի ժամանակ Ջալալի մեքենան իրո՞ք դավաճանության արդյունքում է պայթեցվել, թե ոչ, բայց ես հաստատ գիտեմ, որ պատերազմի առաջին օրվա առաջին արկերից մեկը հենց Ջալալի կաբինետի մեջ ա ընկել։ Ու էս ամենից հետո Ջալալն ասում ա՝ դավաճանների մասին չեմ խոսում, ես զինվորական եմ…. Իմ կարծիքով Ջալալն ուղղակի շարքային մորթապաշտ է, ով հայրենիքն ու գեներալի ուսադիրները տարավ, դրեց թուրք դավաճանների դեմն ու ասեց՝ ոտքերներդ կարող եք հանգիստ սրբել, ես կլռեմ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով