Հայաստանի և Ադրբեջանի բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծություն

 

Ամեն ինչ պարզ ու ակնհայտ է դառնում համեմատության մեջ, սակայն եթե միայն ցանկանում ենք նայել ճշմարտության աչքերին և տեսնել դառը ճշմարտությունը և ոչ թե քաղցր սուտը: Ամեն մի մեծ բան ինչ-որ այլ բաների պատճառահետևանքային կապի շղթայի վերջնարդյունքն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մի կողմ թողնելով մի շարք տարբեր այլ ասպեկտներ, եկեք համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի բարոյահոգեբանական մթնոլորտները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Ադրբեջանում տարիներ շարունակ պետական մակարդակով հակահայկական քարոզ է ընթանում: Նրանք մոլեռանդ են: Հայաստանում՝ պարբերաբար խոսվում է թուրքերի և ադրբեջանցիների հետ առևտուր և ընկերություն անելու մասին: Ադբեջանում հաճախ հայտարարել և հայտարարում են հայերի գլուխները կտրելու, խոշտանգելու, սպանելու պատրաստակամության մասին, այնինչ Հայաստանում նման կոչերը միջազգային կազմակերպությունների և նրանց աջակիցների կողմից պիտակավորվել և պիտակավորվում են որպես անթույլատրելի ծայրահեղականություն և արգելվում:

Ադրբեջանում հայերի նկատմամբ տարիներ շարունակ լցվել են ատելությամբ, այնինչ Հայաստանում ադրբեջանցիներին համարել են վախկոտ, ոչխար, թուլամորթ, կռվել չկարողացող և թերագնահատել որպես հակառակորդի: Եթե թերագնահատում ես հակառակորդիդ ունակությունները, դու պարտվում ես, և այդպես է ոչ միայն պատերազմում, այլև սպորտում, բիզնեսում և մի շարք այլ բնագավառներում:

 

2. Ադրբեջանն ունի հորինած «Խոջալուի ցեղասպանություն», որով սակայն տարիներ շարունակ «կրթել» է իր ժողովրդին, գազազեցրել և լարել Հայաստանի և հայ ազգի դեմ: Ադրբեջանի նոր սերունդը մեծացել է Խոջալուի կեղծ ցեղասպանության կադրերը դիտելով և հայերի նկատմամբ ատելությամբ լցվելով: Հայաստանը տեսել է Մեծ Եղեռն, Բաքվի և Սումգայիթի կոտորածներ, սակայն այդ ամենի մասին մեծամասամբ հիշատակվում է միայն տվյալ սգո օրերին: Ոչ պետությունը, ոչ էլ հասարակաության գերակշիռ մեծամասնությունը, ցեղասպանության կամ Սումգայիթի կոտորածների ճանաչմամբ չի զբաղվել և չի զբաղվում:

 

3. Արցախյան 1-ին պատերազմը պարտված Ադրբեջանն ավելի շատ ազգային հերոսներ է ունեցել, քան Հայաստանը, նրանց մեծարում և գնահատում են: Հայաստանում տարիներ շարունակ, իսկ վերջին 2 տարին նաև պետական ամենաբարձր մակարդակներով, ատելության քարոզ է տարածվում մի շարք Արցախի հերոսների և հրամանատարների նկատմամբ, հարուցվում են աղմկահարույց սկանդալային դատավարություններ:

 

4. Ադրբեջանում ազգային հերոս են համարում անգամ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, այնինչ Հայաստանում կասկածանքի տակ են դնում և հեղինակազրկում քաղաքներ և գյուղեր ազատագրած հրամանատարների հեղինակությունը: Ադրբեջանում Արցախյան հարցը լուծելը տարիներ շարունակ համարվել և համարվում է կարևորագույն խնդիրը, որի լուծման համար կարելի է գնալ ցանկացած քայլի և զոհողության:

 

Հայաստանում «հեղափոխությունից» հետո տարածվեց այն թեզը, որ «այս հեղափոխությունն Արցախյան պատերազմից ավելի կարևոր էր»: Ազատամարտիկներն ու զինվորականները ևս մեկ անգամ նսեմացվեցին և մեծարվեցին «հեղափոխականները»:

 

 

5. Ադրբեջանցիները 30 տարի ոչ մի վայրկյան չեն մոռացել Արցախը և լցվել այն վերադարձնելու մոլուցքով: Հայաստանում՝ տարիներ շարունակ, իսկ վերջին 2.5 տարում անգամ պետական մակարդակով և ավելի ժրաջան, քարոզել են, որ Արցախն այդքան էլ կարևոր չէ, չարժե շատ մտահոգվել Արցախի հարցով, չարժի մտածել սահմանային անվտանգության և նոր սպառազինությունների մասին: Ադրբեջանում պարբերաբար երթեր, ցույցեր և ֆլեշմոբ ակցիաներ են իրականացվել, որոնցով ժողովուրդը պահանջում էր «վերադարձնել Ղարաբաղը»: Հայստանում վերջին տարիներին կազմակերպվեցին Արցախին անդրադարձող «Հայահավաք» միտինգներ, որոնց մասնակիցները սակայն Հայաստանի պետական ամենաբարձր մակարդակներում աթոռ զբաղեցնող «հեղափոխական» չինովնիկների և հեղափոխությանը սատաորղ քաղաքացիների կողմից ենթարկվեցին ծաղրուծանակի, իսկ հասարակության ստվար զանգվածներն էլ մնացին անտարբեր:

 

 

6. Ադրբեջանը լինելով հանդերձ բազմազգ պետություն, մնաց միատարր և համախմբված, քանի որ այստեղ տարիներ շարունակ քարոզում են, որ անկախությունից խոսող թալիշներն ու լեզգիները Ռուսաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսներն են և պետական դավաճան: Այստեղ վաղուց են հասկացել, որ երկրի բազմազգ լինելու գործոնը հատկապես պատերազմական իրավիճակում կարող է օգտագործվել նրանց դեմ և կիրառել են ամեն հնարավորություն խժդժությունները սանձելու և մեկընդմիշտ արգելելու համար: Իսկ Հայաստանը լինելով հանդերձ մոնոէթնիկ երկիր, իր հասարակությանը բաժանում է երևանցիների, շրջանցիների և արցախցիների:Արցախցիների հանդեպ շատ հաճախ տարածվում է ատելության քարոզ, ասվում, թե արցախցիները հայ չեն կամ կիսահայ են, որ Հայաստանի տղաները չպիտի ծառայության գնան Արցախ:

 

7. Ադրբեջանը մահմեդական պետություն է, որն ավելի մոլեռանդ կրոն է, քան քրիստոնեությունը: Այն իր դերը ևս ունի հակամարտության սրման գործառույթներում: Հայասաստանում ընդունված է Հայ Առաքելական եկեղեցին, որի դիրքերը սակայն «Եվրոպական արժեհամակարգի ինտեգրման» շնորհիվ օրեցոր թուլանում են և այն փաստացի հավասարեցվում է այլ կրոնական կազմակերպությունների հետ: «Հեղափոխությունից» հետո Հայաստանում իրականացվեցին հակաեկեղեցական և հակակաթողիկոսական բողոքի ակցիաներ: «Նոր Հայաստանի» հեղափոխականները վեր դասվեցին նաև եկեղեցականներից: Այս ամենը ևս վնասում է հասարակության միատարրությանը և բացասական անդրադառնում բարոյահոգեբանական մակարդակի վրա:

 

Շարքը դեռ կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ Հայաստանում ստեղծվել էին բարոյահոգեբանական «հարմար» պայմաններ, որը կհերիքեր ոչ թե հաղթանակի, այլ պատերազմը պարտվելու համար:

 

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով