Ասենք մի անգամ զոռով մարդկանց բերեցիք,բա հետո՞,էդ մարդկանցով իշխանություն՞ եք պահելու.Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան  Բաբայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Ասենք մի անգամ զոռով մարդկանց բերեցիք,բա հետո՞,էդ մարդկանցով իշխանություն՞ եք պահելու:
Չի ստացվելու,արհեստական ֆեյք հանրահավաք կարող եք մի անգամ անել իսկ պայքարող ժողովուրդը պատրաստ է երկարատև պայքարի ու գնալով էս էժան մարդահավաքից հետո Բաղրամյան պողոտան ավելի ու ավելի է բազմամարդ լինելու:Մեր հանրահավաքներին չեք գտնի մեկ մարդ ում բերել են իսկ էս անբարոյական մեթոներով դուք շուտով կպարտվեք:
Իսկ բերովի մարդիկ և հատկապես այդ ամոթալի գործընթացի կազմաերպիչները գալուց առաջ պետք է մտածեն,որ գալիս են Արցախը թուրքին հանձնած դավաճանին սատարելու,գալիս են Հայաստանի կործանմանը իրենց լուման ունենալու համար:
Վաղը չասեք,որ ձեզ ստիպել են,չասեք գործից կհանեին,չասեք դա որևէ մեկին չի հետաքրքրելու,դուք դասվելու եք Հայրենիքը հանձնողների ու կործանողների շարքին»,-գրել  է Բաբայանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով