Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների՝ ՀՀ մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով