«Մարզերի հարգելի՛ քաղաքացիներ, բացատրեմ Հանրապետության հրապարակից Բաղրամյան պողոտա գալու ամենահարմար երթուղին». Ռուբեն Մելիքյան

 

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մարզերի հարգելի՛ քաղաքացիներ

Բացատրեմ Հանրապետության հրապարակից Բաղրամյան պողոտա գալու ամենահարմար երթուղին.
մտնում եք Աբովյան փողոց (ԱԳՆ նախկին շենքի ու Պատկերասրահի միջև), մի քիչ բարձրանում եք վերև, հետո ձախով մտնում եք Հյուսիսային պողոտա, ուղիղ բարձրանում եք մինչև Օպերա, ապա ձախով շրջանցելով շենքը՝ հայտնվում եք Ֆրանսիայի հրապարակում (մեջտեղում մի նկարչի շատ փոքր արձան կա), այդտեղից կրկին ձախ եք անում – և ահա՛ Դուք Բաղրամյան պողոտայում եք։

Մի 20-25 րոպե քայլելու ճանապարհ է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով