«Ալյանսը» գնալու է ընտրությունների իր սեփական ցուցակով, իր սեփական վարչապետի թեկնածուով.Տիգրան Ուրիխանյան

Եթե հասարարական պահանջ եղավ, որ տեղի ունենան ընտրություններ, մենք հո չենք սպասելու, որ իշխանությունը որոշի՝ ընտրություն անի, թե չանի։ Մենք պետք է ինքներս այդ գործընթացը գեներացնենք։ Այս մասին քիչ առաջ «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

««Ալյանս» կուսակցությունը հանրահավաք է հրավիրելու և նպաստելու է համընդհանուր դիրքորոշման ձևավորմանը։
«Ալյանսը» գնալու է ընտրությունների իր սեփական ցուցակով, իր սեփական վարչապետի թեկնածուով»,- ասաց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով