«Ամո՛թ քեզ, Գևորգ։ Քեզնից հե՛չ չէի սպասի նման բան».Ռուբեն Մելիքյան

«Ինչպես խոստացել էի լուսադեմին՝ պարզեցի, թե ով է Հադրութեցի Վահան Բադասյանին «մշտական բնակության վայր չունենալու» հիմնավորմամբ կալանելու միջնորդություն հարուցած դատախազը»Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  իրավապաշտպան    Ռուբեն Մելիքյանը:
«Պարզեցի ու խորը ցավ ապրեցի, քանի որ մեր նախկին ուսանողներից մեկն է՝ Գևորգ Սարգսյանը։ Ներկայումս աշխատում է որպես ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։
Բոլորը գիտեն, որ ես ունեմ ներքին բարոյական արգելքներ իմ նախկին ուսանողներին «որակելու» հարցերում, ուստի կսահմանափակվեմ կարճ ամոթանքով. ամո՛թ քեզ, Գևորգ։ Քեզնից հե՛չ չէի սպասի նման բան»,-գրել  է  Մելիքյանը

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

https://www.facebook.com/photo?fbid=10224774509734253&set=a.10201813940734378

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով