Ովքեր են ներկա եղել դատավորների հետ հանդիպմանը, և ինչպես է կազմվել մասնակիցների ցուցակը. մանրամասներ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նախորդած իրադարձություններից: Պարզվում է՝ Փաշինյանը դատական համակարգի ներկայացուցիչներին հանդիպել էր նոյեմբերի 30-ին՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ համատեղ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երբ կազմվում էր հանդիպման մասնակիցների ցուցակը, Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին հանձնարարել է զանգահարել և հանդիպմանը հրավիրել նաև Սահմանադրական դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանին:

Սակայն վերջիններս զարմացել են, թե ինչու է նման ցանկություն հայտնել նա։ Փաշինյանը  հետաքրքրվել է, թե չի համատեղում երկու պաշտոնները արդյոք, և բացասական պատասխան ստացել, որ այժմ Ռուզաննա Հակոբյանն է երկու պաշտոն համատեղում։ Փաշինյանը պահանջել է հանդիպման հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին, և այդպես էլ վարվել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշագրավ է, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ դատարանների նախագահները պատկերացում չեն ունեցել, իսկ, ահա, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իմացել են, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ: Դատավորներն էլ իրենց հերթին զարմացել են և չէին պատկերացում, որ վարչապետի հետ կարող էր նման քննարկում լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով