«Այ, այս մեկը ինձ 5 հազար ռուբլի է պարտք». ովքեր են Արմեն Սարգսյանի մոսկվայաբնակ ծանոթները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մասնավոր այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման մասին լուրեր շրջանառվեցին, որ լարված է անցել, ապա նախագահականից հերքեցին։ Հետո լրատվամիջոցները մի կտոր տեսանյութ տարածեցին, որտեղ մասնակիցներից մեկը քննադատական խոսքեր է ուղղում ՀՀ նախագահին՝ նրան մեղադրելով լռելու, երկրում ստեղծված իրավիճակին նպաստելու մեջ։

Մեզ հետաքրքրեց, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, քանզի մասնակիցների մեջ ծանոթ դեմքեր չհայտնաբերեցինք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկին, ով փոքր բիզնեսով է զբաղվում ՌԴ մայրաքաղաքում եւ հանդիպմանը ներկա չի եղել, խնդրեցինք դիտել լուսանկարները եւ ասել՝ որեւէ մեկին ճանաչո՞ւմ է։ Լուսանկարներն ուշադիր զննելուց հետո մեր հայրենակիցն ասաց. «Այ, այս մեկին ճանաչում եմ՝ ինձ 5 հազար ռուբլի է պարտք»։ 5 հազար ռուբլին 100 դոլարից պակաս գումա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով