Մեր տոնն այժմ սուգ է և այդպիսին կմնա այնքան, մինչև չվերագտնենք մեր արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյանի Ամանորի ուղերձը

Մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերևս ամենաողբերգական տարին, որի ընթացքում մենք կորցրինք մեր հազարավոր զավակներին, արյունով ազատագրված պատմական հողերը, մեր արժանապատվությունը, մեր վաստակած հարգանքը, վստահությունը, ուժը: Այս մասին Ամանորյա իր ուղերձում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր հայրենիքը հյուծված է, վիրավոր ու արյունաքամ, մեր ժողովուրդը գլխիկոր է հուսահատ»,-ասել է նա և նշել, որ փառք ու պատիվ մեր ընկած զինվորներին, հանուն նրանց մենք պետք է վերականգնենք մեր կորուստները, նախևառաջ վստահությունը, հարգանքը, զուգահեռ վերականգնենք մեր ուժը, այնուհետև մեր արժանապատվությունը, հայրենիքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր տոնը այժմ սուգ է, և այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չվերագտնենք մեր արժանապատվությունը և չկարողանանք մեր հողին կանգնել ամուր ու հպարտ կեցվածքով, իրար նայել շիտակ ու ազնիվ հայացքով, աշխարհի հետ խոսել մեր լեզվով, և մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել: Ուրեմն 2021 թվականը թող լինի մեր արժանապատվությունը վերականգնելու մեկնարկի տարի, ամիսների, տարիների ընթացքում կորցրածը վերադարձնելու մեկնարկի տարի, մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարի ի փառս նահատակված հերոսների և հանուն մեր ապագայի: Նոր տարի, նոր պայքար»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով