Տասնյակ հազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում…

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր պարզվեց, որ մինչեւ մեր տասնյակ հազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում…
Պատմեք սա իրենց որդիների կորստի վշտից խենթացող մայրերին, սառնարաններում իրենց երեխաների դիերը որոնող հայրերին, ԴՆԹ անալիզով իրենց զավակների մասունքները գտնող ծնողներին։
#Հողատու ստահակներ
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով