Մենք երբեք կիսատ գործն անավարտ չենք թողնում. կին հետախույզը՝ զինվորական ամուսնու հետ կվերադառնան առաջնագիծ.«Փաստինֆո»

Երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն էր ինձ համար, վայրկյան չկար, որ իր մասին չմտածեմ։ Օրերս ռազմաճակատից վերադարձած կին հետախույզը «Զինուժ մեդիային» պատմում է, որ պատերազմի պատճառով ոչ ինքը, ոչ էլ մեկ այլ ուղղությունում մարտնչած զինվորական ամուսինը ներկա չեն եղել որդու առաջին տարեդարձին, փոխարենը գիտակցել են, որ կռվում են նախ և առաջ իրենց զավակի ապագայի համար։

«Առաջին հերթին մեր երեխաների համար ենք անում, որ իրենք վաղը պատերազմ չտեսնեն՝ ինչպես մենք, որովհետև գիտակցում ենք, որ, եթե ոչինչ չանենք, վաղը կլինի ավելի վատ »,- պատմում է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կին մարտիկը պատմում է, որ միայն Աստծուն է հայտնի, թե ինչի միջով են անցել այս մեկ ամսվա ընթացքում, սակայն չեն հանձնվել։

«Մեզ թվում էր, որ արդեն հետ չենք գա։ Մի պահ, երբ Ջաբրայիլում էինք, մեզ իրոք թվում էր, որ դա վերջին պահն է և ամեն գրադի խփելուց մտածում էինք՝ վերջին վայրկյանն է, որ ապրում ենք։ Միշտ ասում էի՝ միթե ես երեխային էլ չեմ տեսնի, չեմ գրկի, հետո մեկ վայրկյան անցնում էր՝ չէ, դեռ ապրում ենք »,- նշում է նա։

Հետախույզ կինը և վիրավորում ստացած զինվորական ամուսինը պատրաստվում են վերադառնալ առաջնագիծ. «Մենք երբեք կիսատ գործն անավարտ չենք թողնում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն  «Փաստինֆո»-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով