Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին:Այս մասին  գրել է  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան  Արման  Թաթոյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին:
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։
Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։
Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար:
Սիրելի՜ հայրենակիցներ,
խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով