Ու՞մ են պետք Նիկոլի անբովանդակ արդարացումները,նրա գրառումը պատասխանատվությունից փախնելու հերթական անփառունակ փորձն է.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

«Բա Կազանի ու Մադրիդի մասին գրելուց,ինչու՞ չես գրում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի մասին,բա պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկներն իրագործելու դեպքում ի՞նչու չես նշում ,որ զոհերի,անհետ կորածների և վիրավորների թիվը կլիներ շատ անգամ ավելի քիչ,բա ազգային համերաշխություն կառուցելու փոխարեն 2018թ-ից ազգը սևի ու սպիտակի բաժանելու կործանարար քաղաքականության քո քայլերի մասին ինչո՞ւ վերլուծություն չես գրում կամ Արցախի հերոսներին հետապնդելու քո էժան գործելաոճի մասին արագ մոռացանք հա:
Եվ վերջապես մեր դաշնակիցների հանդեպ իրականացված քո քաղաքականության մասին էլ գրի 2018-ից ի վեր դա բա ինչու՞ չես գրում,ինչու էր դաշնակիցների դիրքորոշումները այնպես,ինչպես եղավ:
Իսկ գուցե գրես,որ փակուղում հայտնված ժամանակ երբ պատերազմ էր սպասվում, դու սատանաներ և սևազգեստ մարդիկ ու դավաճաններ էիր փնտրում Երևանի փողոցներում:
Ատելության ֆեյքերին էլ չմոռանանք, թե ի՞նչ թույն
լցրեցին յուրաքանչյուր անհամաձայն և կարծիք ունեցող քաղաքացու վրա:
Հ.Գ 2018-ից մինչ այս պահը մարդկանց ստելով ու մոլորեցնելով,ընդդիմադիրների բերանը փակելով եկանք հասանք տեղ`այս դաժան իրականություն,որտեղ Նիկոլին թվում է,որ մարդիկ շատ բան մոռացան և սա էլ կմոռանան ու կշարունակեն հավատալ իրեն:Չի լինի նման բան ձեր թավշյա գնացքը գնացել է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով