Monthly Archives: Հոկտեմբերի 2020

Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը.Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է  Արցախի Մարդու իրավունքների պաշտպան  Արտակ  Բեգլարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան,… Կարդալ ավելին »

Ես կույր եմ, բայց տեսնում ու գործում եմ, իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում. Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով  ՝ քաղաքացիներին և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին Ժնեւում  ձեռք բերված հայմանավորվածությունից հետո  հոկտեմբերի 31-ին իրականացրած ռազմական հանցագործությունները։ «Միջազգային հանրությունը պետք է ճիշտ գործի մարդու իրավունքները պաշտպանելու հարցում»,-նշում է Արտակ Բեգլարյանը՝ ավելացնելով՝ «ես կույր եմ, բայց տեսնում եմ ու գործում, իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում»։… Կարդալ ավելին »

Հակառակորդն ունի 6947 զոհ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստները: Վերջին տվյալներով՝ խոցվել է հակառակորդի 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ: Հակառակորդն ունի 6947 զոհ:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կյողմից Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելուն: Զ․ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա,… Կարդալ ավելին »

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը:

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտի մարդասիրական օգնության կհատկացնի Արցախին

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հակամարտության տուժածներին մարդասիրական օգնության համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի կողմից այսօր հայտարարված նոր օգնության փաթեթի», – նշվում է ԱԳՆ հայտարարությունում: Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով: «Ֆինանսական օգնության փաթեթում… Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ Հերհեր գյուղում 59-ամյա քաղաքացի է զոհվել․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական… Կարդալ ավելին »

«Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը վերադարձավ մարտական հերթափոխից

  2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս,                                 «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության                           «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» կամավորական ջոկատը (վաշտը), ջոկատի (վաշտի) հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի ՊԲ Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ իրականացնելով մարտական ծառայություն և մարտական հերթապահություն: Կեցցե՛ Հայոց Պետականությունը: Կեցցե՛… Կարդալ ավելին »

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում դրսևորած անձնական արիության hամար Վահրամ Բաղդասարյանը և Արարատ Բալայանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալով. ՊԲ

ՊԲ-ն ներկայացրել է սահմանագծում կատարված հերթական հերոսություւները: Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել  մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության… Կարդալ ավելին »

Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին. Ստեփանյան

  «Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»-գրել  է  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ  Շուշան  Ստեփանյանը: