Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կյողմից Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելուն: Զ․ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով