Monthly Archives: Հոկտեմբերի 2020

Այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում. ԱՀ ԱԻՊԾ

«Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Առավոտյան՝ Ստեփանակերտը, կեսօրին՝ Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,- տեղեկացրել են ԱՀ ԱԻՊԾ-ից:  

COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը: «Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնարավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել… Կարդալ ավելին »

Թշնամին քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառել․ ՊԲ

Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը Դա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր… Կարդալ ավելին »

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված անհապաղ խորհրդակցություններ սկսելու, ՀՀ-ին աջակցության տեսակները և չափը սահմանելու վերաբերյալ դիմումին: Խոսքն այն օգնության մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ… Կարդալ ավելին »

Շուշիում քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, կա 804 վիրավոր

շԹուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է… Կարդալ ավելին »

Ստեփանակերտի կենտրոնական շուկան՝ թիրախում. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:   ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1… Կարդալ ավելին »

Դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել Ռուսաստանի եւ մյուս համանախագահ երկրների աջակգությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Ավելին՝ դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը մենք… Կարդալ ավելին »

Ավտովթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978… Կարդալ ավելին »

Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ Թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում ՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները: Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ»,– գրել է նա: