Monthly Archives: Հոկտեմբերի 2020

«Փոխզիջումներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը մի փորձեք ԼՏՊ-ի գրպանը գցել

  «Փոխզիջումներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը մի փորձեք ԼՏՊ-ի գրպանը գցել։ Հաստատ երկրպագուն չեմ ՀՀ առաջին նախագահի, բայց նման ապուշություն նա երբեք չի առաջարկել։ Մի՛ փորձեք այդ կեղծիքը քարոզել՝ քողարկելով այն Լևոնով։ Կրկնեմ. «փոխզիջուhttps://www.facebook.com/groul/posts/3656729714365199մ» բառը երբեք չի կարող ունենալ «միակողմանի զիջում» իմաստ։ Ռազմական  փորձագետ  Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից    

Ադրբեջանի կողմից կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, այն պարունակում է քիմիական տարրեր. ՀՀ ՄԻՊ

Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր… Կարդալ ավելին »

Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտում  հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Ստեփանակերտի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, մեր զինված ուժերին հաջողվեց խոցել այն: ԱԹՍ-ը ընկել է մոտակա անտառները»,- ասաց Թադևոսյանը:

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի… Կարդալ ավելին »

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան. ՊՆ խոսնակ

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը. «Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես… Կարդալ ավելին »

ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը, խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակին ՌԴ ԱԳՆ պատասխանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն անկեղծությամբ ասել է, որ պատրաստ է ապահովել ՀՀ անվտանգությունը, բայց ԼՂ հարցը Հայաստանի փոխարեն չի լուծելու։ Ալեն Սիմոնյանի գրառման մեջ ասվում է․ «Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե… Կարդալ ավելին »

Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շամպայնը գրել է, որ կարևորում է ԼՂ հակամարտությունում միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: «Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Ղարաբաղում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներն ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ… Կարդալ ավելին »