Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտում  հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ստեփանակերտի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, մեր զինված ուժերին հաջողվեց խոցել այն: ԱԹՍ-ը ընկել է մոտակա անտառները»,- ասաց Թադևոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով