Երևանի քաղաքապետարանը հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի. ով է նա.«Հրապարակ»

«Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որևէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբևէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության և նախակրթարանների հետ գործ չի ունեցել։

Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով