Այգավան գյուղի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի Միրզոյան փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները տանիքից իջեցրել են Լևոն Ա․-ի (ծնված 1972 թ.) դին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով