Monthly Archives: Սեպտեմբերի 2020

Վլադիմիր Գասպարյանը Արցախում է

Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե չէր կարող չգնալ. Արցախը իր սերնդի, Վազգենի` Տղերանց` ոտնահետքերի ու արահետների կանչի մեջ է… կրկին. Ոնց կարող էր չգնալ ու Վազգենի` մնացածների շունչը չտաներ հետը… Առաջիններից մեկը, առաջին օրը…. բայց` անձայն` Բոլոր գեներալների կողքին կանգնած` անձայն իր գործին է -Լո`ւռ… -Իր Աստծուն ու իր ապրած ցավը ներս… Կարդալ ավելին »

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:  Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:  Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:  Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011… Կարդալ ավելին »

Ուկրաինայի հայերը շտաբ են ստեղծել Հայաստանին օգնելու համար

    Հայաստանի օգնության հարցը քննարկվել է Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստը: Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, ստեղծվել է շտաբ` գործողությունների… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն այսօր կվերադառնա Հայաստան և անմիջապես կմեկնի Արցախ

Հայելի.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կվերադառնա Հայաստան և անմիջապես կմեկնի Արցախ: Նա կցուցաբերի  նաև իր օգնությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ Արցախ են մեկնում նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաները:

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին: Արծրուն Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը գնում է 3,000-4,000 վարձկանների մասին, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու… Կարդալ ավելին »

Ալիևի դստերը պատկանող ավիաընկերության երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել. «Ռազմինֆո»

Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆոն»: Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն,… Կարդալ ավելին »

Լավ էլի չհասկացա՞ք, որ Հայաստանում չի կարող լինել հակառուսական իշխանություն

Լավ էլի չհասկացա՞ք, որ Հայաստանում չի կարող լինել հակառուսական իշխանություն, քանզի հենց հայ-ռուսական հարաբերությունների մակարդակն իջնում ա՝ թուրքերը միանգամից ուզում են օգտվել առիթից և փորձել բնաջնջել մեզ ու վերականգնել Օսմանյան կայսրությունը… Եվ հիշեք՝ ով խոսաց հայ-ռուսական հարաբերությունների դեմ՝ թուրքա, իսկ ով հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսում ա Արևմուտքից գրանտ ծծելու դիմաց՝ պետական հանցագործ ա ու շատ… Կարդալ ավելին »