Monthly Archives: Սեպտեմբերի 2020

Արցախյան մարտերում զոհված Շավարշ Մուրադյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող էր

Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։ «2016թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով: 2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու… Կարդալ ավելին »

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով տեղեկություններ ստանալու և խուճապ առաջացնելու փորձեր են անում․ ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության… Կարդալ ավելին »

«Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն Արցախի բանակին արդեն ուղարկել է 898 000 տուփ ծխախոտ

«Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն Արցախի բանակին արդեն ուղարկել է 898 000 տուփ (մոտ 360 մլն դրամի) ծխախոտ: Կազմակերպությունը շարունակելու է նաև ամբողջ ծավալով վճարել իր` կամավոր և/կամ որպես պահեստազորային Արցախ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը: Անմասն չի մնում նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի»-ի անձնակազմը` անձնական նախաձեռնությամբ ռազմաճակատ ուղարկելով քաղցրավենիք: Բոլոր նախաձեռնությունները շարունակական են: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:

«Հայփոստ»-ը զինվորներին ծանրոցներն անվճար կուղարկի

«Հայփոստ»-ը զինված ուժերի զորքերին ծանրոցներն անվճար ուղարկելու հնարավորություն է ընձեռում: «Հայփոստ»-ն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Ուշադրություն ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին: Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել… Կարդալ ավելին »

ԵԺԿ–ն հայտարարություն է տարածել

Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը (EDS-European Democrat Students, Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) հայտարարություն է տարածել խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները և իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին և EDS անդամ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստի հայերեն և անգլերեն տարբերակները։ EDS stands with our Member Organisation YRPA Armenia and strongly condemns the nowadays… Կարդալ ավելին »

Ջալալ Հարությունյանի հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը․ ԱՀ նախագահ

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները: Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ… Կարդալ ավելին »

«Թշնամու կորուստները կամաց-կամաց անհաշվարկելի են դառնում։ Ու ամեն ինչ գնում է դեպի փայլուն հաղթանակ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Երեկ ընկերս մի ժամով Ստեփանակերտ էր եկել առաջնագծից։ Պատահական հանդիպեցի, փորձեցի մի երկու բառով հասկանալ, թե իրենց մոտ ինչ վիճակ է։ Շատ էր շտապում, կարճ ասաց, որ լավ է ամեն ինչ ու ինքն էլ ինձ հարց տվեց. – Ախպեր, ժողովուրդն ի՞նչ ա խոսում։ Գո՞հ են մեզանից։ Գիտե՞ք, այդ «գո՞հ են մեզանից» հարցի ինտոնացիայում այնքան ոգևորություն… Կարդալ ավելին »

Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ. ՊՆ

«Այս պահին մարտերը շարունակվոմ են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»,-այս մասին գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։