Monthly Archives: Սեպտեմբերի 2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական… Կարդալ ավելին »

«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի… Կարդալ ավելին »

«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․․․»․ Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկը, ում այս պատերազմն անմասն է թողնում: Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։ Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու… Կարդալ ավելին »

«Դիրքեր կան, որոնք 4, 5, 6 ու ավել անգամ ձեռքից ձեռք են անցել»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիրքեր կան, որոնք 4, 5, 6 ու ավել անգամ ձեռքից ձեռք են անցել։ Մեր զինծառայողները աներևակայելի կամք են դրսևորում՝ անընդհատ, գրեթե չդադարող պատերազմում բացառիկ խիզախություն դրսևորում»։

Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ

«Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փոստային բաժանմունքները հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ: «Հոկտեմբերին կենսաթոշակները վճարվելու են շահառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով, կամ կենսաթոշակառուի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստային բաժանմունքում` պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները», – տեղեկացնում են ընկերությունից։

Թողեք գլուխներս կախ ծառայենք մեր հայրենիքին, կանգնեցրեք ձեզ սատարող բորենիների վնգստոցը

Պատերազմական դրության սկսելու պահից ես, իմ բազմաթիվ ընկերներ, որոնք ձեր քաղաքական թիմի հիմնական ընդդիմախոսներից են, տեղում դադարեցրել ենք որևէ տեսակի քաղաքական քննադատություն իշխանությունների հասցեին: Ամեն մեկս մեր ունեցած բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով օգնում ենք առաջնագծում մարտնչող մեր եղբայրներին` մի մասը՝ առաջնագծում, մի մասը՝ թիկունքում: Մեր քաղաքական հրադադարն ունի մեկ անուն, և այդ անունը ՀԱՅՐԵՆԻՔՆ… Կարդալ ավելին »

Ադրբեջանական ՊՆ-ում զինատեսակները տարբերելիս հանդիպում են լուրջ դժվարությունների

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե «Տոչկա-Ու», այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում»,- նշված է հաղորդագրության մեջ: Լուսանկարը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ թվիթերի էջում: Ռազմական փորձագետները հայտնում են,… Կարդալ ավելին »