Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը գնում է 3,000-4,000 վարձկանների մասին, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:
Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:
Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով:
Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:
Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով:
Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»:
Ստորև տեղադրված են արևմտյան ու արևելյան միջազգային լրատվամիջոցների մի քանի հղումներ՝
Turkey deployed mercenaries from northern part of Syria to Azerbaijan to use them against Nagorno Karabakh (Artsakh) and Armenia, according to regularly reported information in international media. It’s about 3,000-4,000 mercenaries, who are hired to participate in these days war activities against Artsakh and Armenia for 1,500-2,000 USD, according to the mentioned media sources.
This information has been regularly confirmed by international media, some foreign human rights organizations. This information has been also confirmed by some Artsakh sources.
This new is exceptionally worrying; it may bring to humanitarian catastrophe being accompanied with not only human losses, but also with severities and destructions.
It should be taken into account that air and artillery attacks launched by Azerbaijan from September 27 are accompanied with massive hate speech and aggressive calls for violence, including killings towards ethnic Armenians, population of Artsakh and Armenia. Apart from this, indiscriminate attacks against Artsakh and Armenia target civilian roads, gas pipelines, means of communication, etc., that are vital for peaceful population. All these elements are parts of one single chain.
It is terrifying to imagine severity of crimes against humanity and war crimes that may be committed in these conditions.
The UN Human Rights Council by its 42/9 resolution of 26 September 2019 has strongly condemned use of mercenaries to impede the exercise of the right of peoples to self-determination, considering mercenaries’ activities crimes and threat to security, peace and human rights.
Therefore, the worldwide international community and especially human rights organizations must react immediately.
Everything should be done to prevent today’s war activities through real steps rather formal calls.
The International community and especially human rights organizations have no right to ignore this exceptionally worrying information by hiding under “political” reasons and exonerating this ignorance by “incapability” of their own mandates.
Here are several links of western and eastern international media:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով