Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 13-ին, ժամը 03:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Խ.)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։05-ին, մարվել՝ 04։17-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով