Շատ ճիշտ է ասում Փաշինյանը, որ ժողովուրդը տուգանվելու մատերիալ չի ժողովուրդը էշ է, այն էլ կթու…Կորյուն Գրիգորյան

Սկզբում որոշեցին տուգանել բոլոր նրանց, ովքեր դիմակներ չեն կրում 10000 դրամի չափով, հետո մարդկանց բերման ենթարկելուց խուսափելու պատճառաբանությամբ որոշվեց, որ այն մարդիկ, ովքեր դիմակ չեն կրի և չեն ունենա անձը հաստատող փաստաթուղթ տեղում վարչական տուգանքի համար բերման կենթարկվեն և կտուգանվեն ևս 10000 դրամով…

Հարց.
1.Եթե անձը դիմակ կրում է ինչի է ոստիկանը ընդհանրապես մոտենում տվյալ անձնավորությանը???
2.Ինչի համար է հարցնում անձը հաստատող փաստաթուղթ եթե դիմակի հետ կապված խնդիր չկա???

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատասխանը շատ պարզ է.
1.Ոստիկանական տուգանումները բյուջեն լցնելու միակ տարբերակն է
2.Ոստիկանության և տուգանքների միջոցով ցանկանում են ստեղծել այպիսի վախի մթնոլորտ, որ “հպարտ” քաղաքացին վախենա տանից դուրս գա, ուր մնաց թե դուրս գա Փաշինյանական բռնապետության դեմ:

Բազմիցս եմ ասել, որ Կորոնավիրուսը Փաշիյանի լավագույն գործընկերն է իշխանությունը պահելու գործում: Քանի մեծանում է Կորոնավիրուսով վարակվածների և Կորոնավիրուսից մահացածների թիվը, ժողովուրդը կլինի վախի մթնոլորտում և ուրեմն ավելի հեշտ և “տրամաբանական” կլինի արտակարգ դրության երկարաձգումը: իսկ քանի դեռ հայտարարված է արտակարգ դրություն, ուրեմն սահմանափակվում են հավաքներ, միտինգներ անելու “հպարտ” քաղաքացիների իրավունքը: Իսկ եթե, այնուամենայնիվ կլինեն այնպիսիները, որոնք կցանկանան բարձրացնել իրենց բողոքի ձայնը, ապա ոստիկանական մահակներով բերման կենթարկվեն և կտուգանվեն… իսկ որոշ դեպքերում կհարուցվեն նաև քրեական գործեր:

Շնորհավորում եմ քեզ “հպարտ” քաղաքացի, դու ստացար քո երազած ազատ Հայաստանը: Չգիտեմ թե հիմա ինչքանով են ուրախ հայրդ ու մայրդ… կարծում եմ, որ ուրախ չեն, դու էլ ուրախ չես և ես էլ ուրախ չեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո Փաշիյանը իր խունտայի հետ միասին խաբեց ողջ ազգին և հաստատեց դիկտատուրա: Մենք այժմ վերադարձել ենք ԼՏՊ-ի 90-ականների իշխանական բեսպրեդելին:

Սակայն թող իմանան դասալիքները, որ իրենք ամեն մի հակաօրինական, հակապետական և հակազգային քայլի համար պատասխան են տալու…

Մենք չենք ծնկել թուրքի առաջ, չենք ծնկի նաև լգբտ-ական դասալիքների առաջ…

Կորյուն  Գրիգորյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով