Սերժ Սարգսյանի վեհ անձը պետք է մոտ ապագայում ուսուցանվի դպրոցներում.Գարիկ Ուրումյան

Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելուց հետո միևնույն է շարունակում է պահպանել հայի արժեքները, կրոնը:

Շարունակում է լինել երկրի անվտանգության երաշխավորը։ Շարունակում է զբաղվել ներքին և արտաքին խնդիրներով։
Շարունակում է իր մտահոգությունը իր ժողովրդի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը այս երկու տարվա ընթացքում ավելի շատ բան է արել երկրի համար, քան իշխանությունը։

Սերժ Սարգսյանի ավանդը մեր երկրի պահպանման և զարգացման գործում բավականին արդյունավետ է, և դա հերքելը պարզապես անհնարին է։

Սերժ Սարգսյանի վեհ անձը պետք է մոտ ապագայում ուսուցանվի դպրոցներում, որպեսզի եկող նոր սերունդները իմանան թե ով է եղել Սերժ Ազատի Սարգսյանը, մանրամասնորեն ներկայացվի ողջ իրական ճշմարտությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որքան էլ, որ փորձում են սևացնել, միևնույն է ո’չ ոքի դա չի հաջողվելու։

Այսօր, վաղը և շատ տարիներ դեռ Սերժ Սարգսյանը շարունակելու է մտածել, գործել` հանուն հայրենիքի խաղաղության, պահպանման և զարգացման համար։

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով