Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում 1️⃣ հայտնած կարծիքի կամ 2️⃣ քվեարկության համար:

Նշված դրույթից կարելի է անել ներքոհիշյալ հետևությունները։

1. Այն վերաբերում է բացառապես պատգամավորի քվեարկությանը կամ հայտնած կարծիքին, ուստի պատգամավորի կողմից առհասարակ չի կարող վկայակոչվել որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, օրինակ, ակնհայտ հակասահմանադրական նախագիծ շրջանառելու կամ օրենք ստորագրելու դեպքում, որն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ և չի հանդիսանում կարծիք կամ քվեարկություն։

2. Ինչ վերաբերում է «պատգամավորական գործունեության շրջանակներում քվեարկության համար» արտահայտությանը, ապա այն կարող է մեկնաբանվել բացառապես պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի նպատակի և համաչափության սկզբունքի համատեքստում։

Այս ինստիտուտի նպատակը պատգամավորի գործունեության անխափան իրացումն է, այդ թվում՝ ընտրազանգվածի անկաշկանդ ներկայացումը խորհրդարանում ու ժողովրդավարական համակարգի ամրապնդումը։

Այն որևէ կերպ միտված չէ պատգամավորին Սահմանադրությունից և օրենքից վեր դասելուն, այլ անձանց համեմատ անհավասար վերաբերմունքի կամ ծանր հանցագործությունների խթանմանը։

Պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չէ, և դրա կիրառումը պետք է մեկնաբանվի սահմանադրական նորմի իրավաչափ նպատակի և համաչափության սկզբունքի լույսի ներքո։

Բերեմ մի օրինակ, երբ պատգամավորը, իմ գնահատմամբ, ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Ազգային ժողովը վավերացնում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսապես ակնհայտորեն ոչ ձեռնտու մի վարկային համաձայնագիր (օրինակ՝ տարեկան 100% տոկոսադրույքով), որը ժամանակի ընթացքում հանգեցնում է դեֆոլտի։ Եթե այդ համաձայնագիրն անցել է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը (ստորագրվել է կառավարության կողմից, ՍԴ-ի կողմից ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող), ապա պատգամավորներն իրենց քվեարկության համար քրեական պատասխանատվության ենթակա չեն։

Այսինքն՝ պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։

Հակառակ մեկնաբանության դեպքում կարելի է պնդել, որ պատգամավորը ենթակա չէ քրեական պատասխանատության, եթե, օրինակ, երկու ընթերցմամբ կողմ է քվեարկում «Մարտիրոս Մարտիրոսյանի մահապատժի ենթարկելու վերաբերյալ» օրենքին կամ «Սյունիքի մարզն օտարելու մասին» օրենքին կամ կողմ է քվեարկում, օրինակ, «Վերաքննիչ դատարանի դատավորների լիազորությունները դադարացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին:

Այսպիսով, փաստենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունը որևէ կերպ չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» եւ նմանաբնույթ այլ առանձնապես ծանր հանցանքներից։

Սահմանադրագետ  Գոհար Մելոյանի  ֆեյսբուքյան  էջից

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով