Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 15 մարդ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 631 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 201 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 832-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23 123, փաստացի բուժվողներինը՝ 10 507 (մեկ օրում նվազել է 185-ով): Մեկ օրում թեստավորվել է 1969 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 145 083 քաղաքացի:

Մահացած պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով