«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցումը հետաձգվում է

Վաղօրոք հայտարարված հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցումը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հետագա գործողությունների մասին նախապես կտեղեկացվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ երեկ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել առ այն, որ 2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով