Լևոն Արոնյանը կնոջ մահից հետո առաջին հրապարակման մեջ հայտնել է, որ «վերադառնում է իր կյանքին ու աշխատանքին»

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` կից գրառման մեջ հայտնելով, որ որոշ ժամանակ անց վերադառնում է իր կյանքին ու աշխատանքին։

«Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես ընտելանում եմ հեռավար աշխատելուն։ Իդեալական չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել։ Եվս մեկ նորություն՝ վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ եփածներս արդեն հնարավոր է ուտել»,- գրել է գրոսմայստերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արոնյանի խոսքով՝ այս ընթացքում շատ երաժշտություն է լսել և վերաբացահայտել է մի շարք արտիստների։

«Դասական երաժիշտներից խորհուրդ եմ տալիս լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևին, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին»,- խորհուրդ է տվել շախմատիստը։

Նա նաև տեղեկացրել է, որ «հիմնականում Երևանում է անցկացնում իր օրերը և երբեմն ընկերների հետ բնության գիրկ է գնում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարանտինի պատճառով սպորտով զբաղվելու անկարողությունը մի քիչ նյարդայնացնում է»,- խոստովանել է Արոնյանը՝ հավելելով, որ իր շան՝ Պոնչիկի հետ առայժմ կշռաքարեր են բարձրացնում։

Հիշեցնենք, որ սա Լևոն Արոնյանի առաջին հրապարակումն է կնոջ՝ Արիաննա Կաոլիի մահից հետո։ Արիաննա Կաոլին Երևանում վթարի էր ենթարկվել մարտի 14-ին ու մահացել էր մարտի 31-ին։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել: Ես սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»,- կնոջ մահվան կապակցությամբ գրառում էր կատարել հայ շախմատիստը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով