Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը․ Մանե Գևորգյան

Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն,
շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ
նախագահ Մակրոնը, ինչը ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Cher  Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին:
Ի լրումն, տեղկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից:
Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային եւ պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով