«Անգերազանցելի Հրամանատարը նա է, ով իր զինվորներին մարտավարությունը սովորեցնում է մարտից առաջ, իսկ մարտի ժամանակ՝ անձնական օրինակով…».Ստելլա Աբրահամյան

Արցախի Ռազմական Գործիչների անցած Հերոսական Ուղին ներկայացնող դրվագները՝ խորհուրդ է տրվում դիտել արևի լույսով, այլ անձանց ներկայությունը պարտադիր է՝ հետագա առողջական(սրտի, ուղեղի) բարդություններից ու խնդիրներից խուսափելու համար….
Որոշ, այսպես կոչված «մարդիկ»  համարձակվու՞մ են առանց սարսափելու, թեկուզ էկրաններից դիտել նման կադրերը…

Այդ իրավիճակը ավելի քան մեկ քառորդ դար սովորական առօրյա է Արցախցիներիս համար՝ գիշեր ու ցերեկ …
Այդ իրավիճակին տիրապետելը, կառավարելը և հաղթական ավարտին հասցնելը՝ դա հորթի անորոշ հայացքով ու փրփրած բերանով աղաղակել ու ծղրտալ չի…
Այդ իրավիճակում անհրաժեշտ են մեծ և հզոր կամք, գերբնական վճռականություն, առասպելական ուժ և քաջություն, համարձակություն և հմտություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս գործոններն էլ մեր Աննախադեպ Հաղթանակի անառարկելի նախադրյալներն ու նախապայմաններն են…
Հայի տեսակ, Արցախահայի կերպար, բացառիկ և նախադեպը չունեցող զուգադիպություն, երբ համատեղվում և ընդհանրանում են պետական գործչի, քաղաքական գործչի, ռազմական գործչի, բանակաշինության ոլորտում անփոխարինելի մասնագետի, Մարդու լավագույն հատկանիշները…
Հատկանիշներ, որոնք կարևորագույն պայման և գլխավոր գործոն են հանդիսանում պատերազմող պետության՝ բոլոր կառույցներում անխտիր…

Պետական գործիչ, որն իր գիտակցական կենսագրությունը կերտել և թրծել է պետականաշինության պատասխանատու ոլորտներում՝ սկսած ֆիդայական պայքարից մինչև Ազգային Անվտանգություն…
Քաղաքական գործիչ, որի համար Հայրենիքի պաշտպանությունն ու Ազգի անվտանգությունը, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ գերնպատակ է, գերխնդիր…
Ռազմական գործիչ, որի հերոսական կենսագրությունը համահունչ է Ազգի հերոսական մաքառումներին, ձեռքբերումներին ու բարդ ճակատագրին…

Անգերազանցելի Հրամանատարը նա է, ով իր զինվորներին մարտավարությունը սովորեցնում է մարտից առաջ, իսկ մարտի ժամանակ՝ անձնական օրինակով…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքական և Ռազմական Գործիչ, որի բոլոր կոչումներին վստահորեն լրացնում է ևս մեկ Գերագույն կոչում՝
Բանակաշինության գլխավոր հիմնաՍյուն՝ պատվավոր Տիտղոսը….

Ու վերջինս ամենաՍուրբ կոչումն է մոլորակի այն միակ Պետությունում, որի Սահմանները գծված են Խրամատներով և Օծված Սրբացած Արյամբ…

Ստելլա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով