Երևանի Ավանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած

Հուլիսի 4-ին, ժամը 08:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Opel Zafira» (վարորդ` Յուրի Վ., ծնված 1960 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Վարդան Ա․) մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Անի Հ․, ծնված 1994 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել։

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով