«Եվ վերջապես,ո՞ւմ շունն է կորոնավիրուսը».Միհրդատ Մադաթյան

Ուղիղ 6 օր պահանջվեց մեծն հրաշագործ Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսից լիարժեք բժշկվելու համար։ Լալահառաչ լայվերից հետո, կարճ ժամանակահատվածում, այս մանիպուլյատորը դարձավ լիարժեք առողջ և ձեռնամուխ եղավ հաջորդ սցենարի նախագծմանը։ Սոտը ք…ը կոխ տա՞, թե դու կորոնավիրուս ես եղել… (ասացվածքը՝ Afgan Badaber-ից)։

Ի՞նչը նպաստեց նրա բժշկմանը։ Մի՞թե Հայաստանում կորոնավիրուսի վակցինա են գտել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ կորոնավիրուսի վակցինան՝ արագ փլուզվող իշխանությունն է, որի արդյունքում, Նիկոլ Փաշինյանը գնահատում է, որ կա ռազմական հեղաշրջման վտանգ։ Մեկ օրվա մեջ, «ըստ օդում կախված լուրերի» (ցիտում եմ մեծն մանիպուլյատորին) աննախադեպ հրաժարականների մասին լուրեր են շրջանառվում։ ԱԱԾ պետ, ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ, ոստիկանապետ… համոզված եմ, որ ցուցակը լիարժեք չէ, քանզի Տիգրան Ավինյանը իր սեփական փորձով արդեն ազդարարել է «սափրվելու» գործընթացի սկիզբը և մոտակա ժամանակահատվածում, հայկական շուկայում ամենապահանջվածը լինելու է ածելին և սափրվելու ՕՃԱՌԸ (բոլոր այս իշխանությանը՝ օճառվողներին խորհուրդ եմ տալիս կտրուկ փոխել օճառի օգտագործման նշանակությունը)։

Խնդիրն այլ է, խորտակվող նավից ակտիվ փախուստի գործընթացում ինչ դիրքորոշում կունենան Նիկոլ Փաշինյանի գրպանային դատավորները։ Աննա Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը հուսամ հասկանում են, որ այս իշխանությունների փախուստից հետո անհրաժեշտություն է լինելու արդեն արդար դատարանում ապացուցել իրենց ընդունած որոշումների իրավաչափությունը։ Ե՞վ…

Մի խոսքով, այս փուլում կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, մանավանդ, որ շատ քիչ է մնացել՝ երկու տարի տևող այս խեղկատակության վերջին ակտին։ Միակ հստակ բանը, որ պարզվեց, դա այն էր, որ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՈւՆՆ Է։ Ուղղակի ո՞ր շունը, Չալո՞ն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այ Նիկոլ, Արցախցին լավ խոսք ունի՝ առաջ ածե, ետնան կըչկըչա։ Չնայած քո ածածը ի՞նչ պիտի լինի։ Տեսանք էլի…

P.S. Ճամպրուկդ դասավորի, «քրիստոսին հավասար մարդ»։ Չէ, փախչելու համար չեմ ասում։ Դա քեզ ոչ մի իրեն հարգող ՀԱՅ թույլ չի տա։ Բանտում որոշ իրեր քեզ պետք կգան… Քեզ՝ սափրվելն էլ չի փրկի։

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով