Վթար Իսակովի պողոտայում

Հունիսի 8-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար ավտոմեքենաներ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Հարություն Գ․, ծնված 1991 թ․) և «VIS-2345» (վարորդ՝ Ժորա Ք․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Ժորա Ք․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով