Թշնամու ոչ-մի ինքնաթիռ չի հատել, չի խախտել Արցախի Օդային տարածքը…

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հատուկ շեշտում եմ, 10 միլիոնանոց Ադրբեջանը, 84 միլիոնանոց Թուրքիայի գործող աջակցությամբ՝ մինչև ատամները զինված թուրք հատուկ ջոկատայինների անմիջական մասնակցությամբ՝ ձեռնարկեց լայնածավալ կայծակնային պատերազմ (блицкриг)՝ Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով…
Ադրբեջանը մարտադաշտ էր նետել իր ողջ զինուժի, զինանոցի 25-30 %-ը…
Արցախի Օդային տարածքի գերՊաշտպանվածության, գերՀզորության, հակաօդային պաշտպանության գերազանց մարտունակության շնորհիվ՝
Արցախյան կողմին հաջողվում է հաշվված ժամերի ընքացքում, Ոչնչացնելով հետ մղել թշնամու թե՛ օդուժը, թե՛ ցամաքային տեխնիկան՝
Թշնամու ոչ-մի ինքնաթիռ չի հատել, չի խախտել Արցախի Օդային տարածքը…
Դեռ ավելին Արցախյան կողմին հաջողվել է Ոչնչացնել թշնամու 2 ուղղաթիռ, 20 անօդաչու ռմբակոծիչ սարք, 26 տանկ, 6 ՀՄՄ, 1 սակրավոր տանկ, 1 ՀԿՌՀ…
Այն անհերքելի փաստը, որ թե՛ 2016-ին, թե՛ մինչ այդ և թե՛ դրանից հետո, Արցախի Բանակը տարածաշրջանում ԱմենաՀզորն ու ԱմենաՄարտունակն է՝ իր Օդային և ցամաքային տարածքներով հանդերձ, ներառյալ սպառազինությունն ու մարտունակությունն՝ առարկության ենթակա չէ՛…
Դրա վառ ու թարմ ապացույցն է՝ մեկ քառորդ դարում, բազմամիլիոնանոց հակառակորդին, երկու անգամ ստորացուցիչ պարտության մատնելը և խայտառակ զինադադար պարտադրելը…
Հ. Գ. Նշեմ, որ Ապրիլյան չստացված ու ձախողված կայծակնային պատերազմին նախորդել է Ռեջեփ Էրդողանի հայատյաց հայտարարությունը.
«Մի օր Ղարաբաղը անպայման կվերադառնա իրական «տիրոջը»՝ Ադրբեջանին»…

Ստելլա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով