«Արայիկ Հարությունյանը կարծես փորձում ա կրկնօրինակել Նիկոլ Փաշինյանին».Հենրիխ Դանիելյան

Արայիկ Հարությունյանը կարծես փորձում ա կրկնօրինակել Նիկոլ Փաշինյանին։ Արցախի նախագահը Նիկոլից պոպուլիստ դառնալու հավակնություն ունի։ Այլապես ինչպե՞ս մեկնաբանել նրա վերջին հայտարարությունը, թե 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր։ Ինչո՞ւ էր նա լռում, երբ դեռ գործում էր ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովը, որն, ի դեպ, արդեն իսկ հերքել է բոլոր միֆերը՝ կապված քառօրյա պատերազմի հետ։
Արայիկ Հարությունյանին հավանաբար պետք է հիշեցնել այն խոսակցությունները, որ մինչ օրս պտտվում են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, թե ոնց էր քառօրյայի օրերին իր հողերի վրա դողում, դրանք ավելի կարևորում, քան պատերազմը։ Չի կարելի լինել պոպուլիստ, այն էլ՝ ի վնաս սեփական հայրենիքի։ Չի կարելի անել հայտարարություններ, ինչ ա թե Նիկոլի դուրն ավելի գալու համար։

Հենրիխ Դանիելյանի  ֆեյսբուքյան  էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով