Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում չի՞ կայանա Մոսկվայում․Սերգեյ Կոպիրկին

«Հայաստանում կբացվի 6 ընտրատեղամաս»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիայի մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում քանի՞ ընտրատեղամաս է բացվելու ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։

Դեսպան Կոպիրկինն ասաց, որ պլանավորվում է բացել վեց ընտրատեղամաս։ Բայց նա նաև նշեց, որ այդ ամենն արվելու է ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցմամբ համավարակային անվտանգության բոլոր կանոնների խստագույն պահպանությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի մանրամասներին և օրակարգին՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ այս պահի դրությամբ կա հանդիսավոր  միջոցառումների ծրագիրը, նվիրված մայիսյան հաղթանակին։

«Իսկ ինչ վերաբերում է մյուս դետալներին, դրանք դեռ մշակվում են»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով