ՀՀԿ Հանրային ընդունարանի նպատակն է ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհված անձանց մահվան հանգամանքների պարզումը և բացահայտումը

շ❗️❗️❗️Հաշվի առնելով համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված մեծ թվով մահերը, ՀՀԿ Հանրային ընդունարանը պատրաստ է զոհերի հարազատներին ցուցաբերել իրավական օժանդակություն իրենց հարազատների մահվան հանգամանքների պարզման և անհրաժեշտության դեպքում նաև քարեաիրավական գնահատականների պահանջ ներկայացնելու հարցերում:
Օժանդակությունը վերաբերում է այնպիսի հանգամանքների պարզմանը, ինչպիսին են՝
• ❗️կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու համարժեքությունը և տեղին ժամկետները,
• ❗️պարետատան կողմից ՀՀ տարբեր տարածքներում ձեռնարկված միջոցառումների համաչափությունը և արդյունավետությունը,
• ❗️բժշկական պատշաճ օգնության տրամադրումը,
• ❗️անձի կյանքը փրկելու օբյեկտիվ հնարավորության առկայությունը,
• ❗️մեղավորության առկայության դեպքում պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը,
• ❗️քննության նկատմամբ օրենքի սահմաններում արդյունավետ վերահսկողության իրականացումը և այլն:

❗️❗️❗️ՀՀԿ Հանրային ընդունարանի նպատակն է ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհված անձանց մահվան հանգամանքների պարզումը և բացահայտումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով