«Քանի դեռ պետության շուրջը չի վերաձևավորվել արիստոկրատիան և իր խոսքն ասել, մենք շարունակելու ենք խորասուզվել գավառականության ճահճում».Վահե Սարգսյան

Երբ 1921 թ․ փետրվարին Թիֆլիսում հաստատվեցին խորհրդային կարգեր, տեղի ունեցավ ոչ միայն սոսկ հասարակարգի փոփոխություն։ Այն օրը, երբ ոհմակի վերածված խաժամուժը հարձակվեց հայ ազնվականության վերջին ներկայացուցիչներից մեկի՝ հռչակավոր Արամյանցի տան վրա, երբ մի քանի ժամվա ընթացքում մոլագար ամբոխը ջարդուփշուր արեց նրա ունեցվածքը, երբ սեփական կղկղանքով «զարդարեց» Արամյանցի անգնահատելի ժառանգության արգասիք հանդիսացող իրերը, երբ այդ նույն ամբոխը միզեց Արամյանցի սպասքի մեջ, մենք հին կարգերի հետ միաժամանակմենք կորցրինք ամենակարևորը՝ ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱԶՆՎԱԿԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ։

Վրաստանում մինչ ուշ միջնադար պետականության առկայությանը զուգահեռ իշխում էր բարձր ազնվականությունը, որը հայտնի էր թավադականություն անվամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետականություն չունենալով, ի տարբերություն վրացիների, մենք մեր ազնվական տեսակը պահպանել էինք իշխանական կամ և / ազնվականական առանձին տների, գերդաստանների տեսքով, ինչպես նաև առանձին ազնվականների շուրջը համախմբվելով կամ նրա խոսքին ականջալուր լինելով, սակայն ոչնչացվեց նաև այդ վերջին կենսատու աղբյուրը։

Դա մի ողջ տրագիկոմեդիա էր, որի ծանր հետևանքները մինչ օրս չեն վերացել։

Մենք այսօր չունենք հայ ազնվականություն։ Ունենք առաձին շառավիղներ, ովքեր հիշում են իրենց ծագման մասին, ովքեր ձգտում են անգամ վերականգնել այդ կարևորագույն «ինստիտուտը», սակայն դասական իմաստով ազվականությանը մենք խժռել ենք վաղուց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք ունենք անգամ ազնվականակերպ մտածող բազում գործիչներ, որոնց ծանրակշիռ մասը, ցավոք, ԽՍՀՄ փլուզման շրջանում լքեց հայրենիքը։

Ազնվականությունը սպանվեց, և այդ սպանողների սերունդներն ու, ամենակարևորը, սպանողների ստրկական մտածողությունն այսօր իշխանության ղեկին է։ Եվ այնպես, ինչպես ժամանակին միզեցին Արամյանցի գավաթների, եկեղեցական սկիհների մեջ, այդ նույն տեսակն այսօր նույնկերպ այսօր «միզում է» պետության, Սահմանադրության, սեփական հայրենակցի ընդդիմադիր կարծիքի, օրենքի ու երկրի ապագայի վրա։

Այո, իշխանության ղեկին է ոչ թե ազնվական, այլ դասական ստրկական մտածողությամբ մի տեսակ, ում հազարամյակը մեկ է բախտ վիճակվում ընկնել մեղրի կարասը, և նա պետք է խժռի, վայելի, երջանկությունից սիրտը պայթի այն գիտակցությունից, որ ինքը ևս մեկ օր այդ նույն մեղրի կարասում է մնալու․․․

Եվ քանի դեռ հայոց պետության ղեկը գտնվում է ազնվականությանը ոչնչացրած խաժամուժի ողջ փիլիսոփայությունն իր մեջ կրող մերօրյա գավառականների ձեռքին, քանի դեռ պետության շուրջը չի վերաձևավորվել արիստոկրատիան և իր խոսքն ասել, մենք շարունակելու ենք խորասուզվել գավառականության ճահճում։

Վահե Սարգսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով