Հայաստանն օրեցօր վերածվում է «իզգոյ » պետության, հայերը` persona non grata-ի

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից, այդ թվում՝ Հայաստանից զբոսաշրջիկների համար»: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար վերածվում է պերսոնա նոն գրատայի: Նշանակում է, որ մենք գործ ունենք նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծվող նոր դասակարգման հետ, որը դեռ նոր-նոր է ձևավորվում և երկար ժամանակ պիտի հետապնդի ազգերին ու պետություններին: Նշանակում է, որ ռասայական, սեռային խտրականություններին մեր դարում փոխարինելու է գալիս կորոնավիրուսը բարեհաջող կերպով հաղթահարած «էլիտար» ազգերի և պետությունների և չհաղթահարած ու տապալված ազգերի և պետությունների դասդասումը: Եվ սա դեռ սկիզբն է ու ամենը չէ:

Ընդամենը երեկ մի շարք մարդիկ կարող էին ասել, որ կորոնավիրուսային ճգնաժամն այդքան էլ չի ազդելու զբոսաշրջության վրա, որ դա սուտ է, որ ամեն ինչ ուռճացված է, որ իրենք էլ անձամբ պատրաստ են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին և այցելել օտար երկրներ: Սակայն ի՞նչ ենք այսօր տեսնում, որ նրանց ամենևին էլ չեն սպասում և չեն սպասելու մի շարք երկրներում, չեն ընդունելու: Այս ամենին հետևում է նաև, որ տվյալ երկրները ոչ էլ առաջիկայում կպատրաստվեն իրենց քաղաքացիներին թողնել «կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներ», այսինքն` նաև Հայաստան: Պարզ է, որ տվյալ երկրների բնակիչներն էլ իրենց հերթին ամենևին չեն տառապելու «կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներ», այսինքն` նաև Հայաստան այցելելու գերող գայթակղությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ի՞նչ է կատարվում այսօրվա` մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի վարակման դեպքերի վիճակագրական տվյալներում: Հայաստանը ողջ երկրագնդի բոլոր երկրների շարքում, 1 օրում COVID‑19-ով վարակվածների ռեկորդային 517 թվով, իր բնակչության համեմատ զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, շրջանցելով անգամ Բելառուսին և այն երկրներին, որոնք ընդհանրապես ոչ էլ պայքարել են կորոնավիրուսի դեմ և չեն վատնել այդ նպատակով Հայաստանի չափ հարյուրավոր միլիոններ: 1 օրվա ընթացքում վարակվածների թվով, Հայաստանին անցնում են միայն Բոլիվիան, Աֆղանստանը, Հնդկաստանը, Մեքսիկան, Պակիստանը:

5 երկրներ, որոնց առանձնակի շրջանների սանիտարահիգիենիկ սարսափելի վիճակի մասին հայտնի է բոլորիս: Բոլիվիայում վարակակիրների թիվը 1 օրվա ընթացքում Հայաստանից ավելին է ընդամենը 32-ով, այնինչ այս երկրի բնակչության թիվը Հայաստանին գերազանցում է մոտ 4 անգամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աֆղանստանում վարակվածների թիվը Հայաստանում վարակվածների թիվը գերազանցում է 225-ով, այնինչ Աֆղանստանի բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է Հայաստանին ավելի քան 13 անգամ:

Հնդկաստանում 1 օրվա ընթացքում COVID‑19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվաքանակը մոտ է կրկնապատիկին, գերազանցում է Հայաստանում վարակվածների թվին 456-ով, այնինչ Հնդկաստանի բնակչությունը մեծ է Հայաստանի բնակչությունից շուրջ 460 անգամ:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով