Ընդդիմախոսներին ֆեյքերի միջոցով հայհոյելը, սուտ ու կեղծիք տարածելը Նիկոլի ամենօրյա գործն է, որն իրականացվում է հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետի միջոցով

Ընդդիմախոսներին ֆեյքերի միջոցով հայհոյելը, սուտ ու կեղծիք տարածելը Նիկոլի ամենօրյա գործն է, որն իրականացվում է հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետի միջոցով։ Նպատակը շատ պարզ է՝ ստեղծել տպավորություն, թե ով քննադատում կամ իր համաձայնությունն է հայտնում իշխանության այս կամ այն որոշման մասով, կամ բարձրաձայնում է իշխանության ձախողումների մասին՝ ուրեմն <նախկին> է, <պիցցայակեր> է, հակահեղափոխական է, իշխանություններին չեն թողնում աշխատել, խանգարում են և որ ամենակարևորն է՝ ստեղծել տպավորություն իբր իշխանությունը ունի բարձր վարկանիշ, գրեթե բոլորը հավատում և սրբացնում են Նիկոլին։ Մինչև վերջին ամիսները ֆեյքերի միջոցով մարդկանց լռեցնելը հիմնականում հաջողվում էր, բայց դա չէր կարող երկար հաջողվել, քանի որ շատերը նկատում էին հայհոյող էջերի ֆեյք լինելը՝ նկար , ընկերներ չունենալը և այլն։ Ուստի գործադիր ֆեյքապետը ստիպված էր անցնել իրական էջին նման ֆեյքերի ստեղծմանը, որոնցից մեկն էլ Ռեգինա Փրազյան (https://www.facebook.com/regina.prazyan.5) ֆեյքն է, որի նկարները վերցված են Սոֆիկո Սամխարաձե(https://vk.com/sofiko99) իրական էջից։

Այս ֆեյք էջի միջոցով տարածվում է ապատեղեկատվություն , վիրավորանք տարբեր ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, իսկ «Հայրենիք»  կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասով՝ առանձնահատուկ։ Gonews.am, Hay good, Media blog news և նմանատիպ ֆեյքերի ՊՈԱԿանման «լրատվականներ էլ » ողողում են ֆեյսբուքյան էջերը։ Նշածս ֆեյքը մեկն է այն բազմաթիվ ֆեյքերից, որոնց միջոցով Նիկոլը խաբում կամ փորձում է խաբել «Հպարտ» քաղաքացիներին։
Հ.Գ Փաստերով ներկայացրեցի Regina Prazyan էջի ֆեյք լինելը, ում ընկերների ցանկում կա սա առաջարկում եմ հեռացնել , իսկ Մովսիսյան Հովիկին հիշեցնեմ ` գողինն ու … 40 օր լինելու ասացվածքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբկեն  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով