Սա Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խայծն է, ծուղակը, որով փորձում է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց իր «կոդավորված» խոսքերով

Սա Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խայծն է, ծուղակը, որով փորձում է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց իր «կոդավորված» խոսքերով

Ի՞նչ է նշանակում կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Այսինքն` նա «հեղափոխական» չինովնիկներին փորձ է անում համեմատել պատերազմողների հետ, բարձրացնել և հերոսացնել նրանց, դրանով ևս մեկ անգամ ստորադասելով Արցախյան Ազատամարտը և բարձրացնելով «հեղափոխականներին», առաջ տանելով այն թեզը, թե «հեղափոխությունը Արցախյան պատերազմից ավելի կարևոր էր»: Իրականում`կորոնավիրուսը պատուհասել է ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին և ի տարբերություն պատերազմների և մի շարք բնական և տեխնոգեն աղետների, մենք նրա «գալու» մասին գիտեինք դեռ նախապես և ունեինք բավականաչափ ժամանակ դրան պատրաստվելու և պատշաճ ձևով դիմակայելու համար, սակայն ոչինչ, կամ գրեթե ոչինչ չարվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն` չի կարելի հակառակորդի սանձազերծած անսպասելի պատերազմական գործողությունը նույնականացնել նախապես կանխատեսված համաճարակի հետ, որի մասին ի դեպ ՀՀ կառավարություններին Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը դեռ վիրուսի Հայաստան հասնելուց տասնյակ օրեր առաջ էր ահազանգել: Եվ ի՞նչպես է կարելի:

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով