«Ունեք ընդամենը 2 տաբերակ».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ներկայացնում եմ իմ հեղինակային IQ տեստը, որի միջոցով կարող եք պարզել ձեր մոտ բանականության հատիկների և ինքնապաշտպանական բնազդի առկայությունը:

Դուք ձեր ընտանիքով, ձեր կամքով կամ ակամայից, հայտնվել եք մի մարդատար ավտոբուսի մեջ, որի վարորդը անսթափ է, ոչ ադեկվադ, և ճանապարհի կեսից պարզվել է, որ նաև ավտոբուս քշել չգիտի: Ձեզ խոստացված հարմարավետ նստարանների, օդափոխության, լավ սպասարկման և երեքանգամյա սննդի փոխարեն Ձեր ճանապարհորդությունն ուղեկցվում է տարբեր վթարներով, անհարմարություններով, գարշահոտով, սուխարիներով, իսկ ձեզ խոստացված բարիքները վարորդը հատկացրել է միայն իր ընկերներին, համոզելով ձեզ, որ ինչ անում է, ձեր խաթր է անում: «Ոչինչ, կդիմանամ: Մի ձև տեղ հասնենք, էլ այս վարորդի մոտ չեմ նստի», – մտածում եք դուք:

Հարթ մայրուղու վրա այդ ամենը դեռ տանելի էր, սակայն վարորդը ձեզ խաբելուց բացի ճանապարհի կեսից շեղվել է, մոլորվել է, ու “Ոնց պետք լինի, այդպես էլ կքշեմ” ասելով՝ ձեզ հասցրել է մի շատ վտանգավոր, նեղ ու լեռնային արահետի, որն աջից ականապատված է, իսկ ձախից՝ խորը ձոր է: Դուք հասկանում եք, որ ձեր ապագան ու կյանքը վտանգված են, և պետք է որոշում կայացնել ու դիմել որոշակի գործողությունների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ունեք ընդամենը 2 տաբերակ:

A. Համախմբվել ձեզ այս օրը հասցրած, քշել չիմացող ու խմած վարորդի շուրջ: Իր համար երգեր երգել, շոկոլադ հյուսրասիրել, մեջքը մասաժ անել, որ ականների ու ձորի արանքից ձեզ փորձի հանել:

B. Ավտոբուսի ուղևորների մեջից միասին ընտրել քշել իմացող, ավելի հմուտ, սթափ և փորձառու մեկին, ու այդ ծանր ճանապարհահատվածում վստահել իրեն ավտոբուսի ղեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

A տարբերակ ընտրողները թող դնեն ջղային սմայլիկ, B տարբերակ ընտրողները՝ մնացած ամեն ինչ:

Տեստի պատասխանները:

A – շնորհավորում եմ ձեզ, դուք կամ անհույս լավատես եք, կամ անհույս կարճատես, կամ լատենտ լևոնական եք, կամ էլ բացահայտ նիկոլական: Ձեզ սպասում է կարճատև, բայց անհոգ թմբիրի մեջ և արկածներով լեցուն, վերջում էլ ՃՏՊ-ով ավարտվող ճանապարհորդություն: Թուլացեք և հաճույք ստացեք: Մինչ այդ կարող եք անցնել«Տրոպիկական ո՞ր մրգին եք դուք նման» էքսկլյոզիվ տեստը եւ կրկին դիտել «Նիկոլը շշփռեց կորոնավիրուսին. Պուտինն ու Թրամփը խոնարվեցին աշխարհի նոր առաջնորդի առաջ» տեսանյութը։

B – ցավակցում եմ ձեզ, դուք կամ ի սկզբանե հասկանում էիք իրավիճակի լրջությունը, կամ ձեր աչքերը, թեկուզ, ուշացումով, բայց այլևս բաց են: Ձեզ սպասում են դժվարություններ, գուցե՝ հարվածներ, բայց ձեր ապագան շատ ավելի երաշխավորված է, քանզի ՃՏՊ-ից խուսափելու շանսերը կտրուկ մեծացել են: Դուք փրկելու եք ինչպես ձեզ, այնպես էլ A պատասխան նախընտրածներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով