ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Էնֆիաջյանը գրել է  ֆեյսբուքյան  իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է Էնֆիաջյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով