Daily Archives: 17.06.2020

«Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենը և աշխատակիցը քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են գումարներ. տուժած անձինք կարող են դիմել Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2020թ. ապրիլին քաղաքացիներից հաղորդում է… Կարդալ ավելին »

Երևանի Էրեբունի վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման հետ․ ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ հիմնականում կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում… Կարդալ ավելին »

Արցախի խորհրդարանում ուժային կառույցների պատասխանատուները ներկայացրել են 2019թ. բյուջեի կատարողականները

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Սեյրան Հայրապետյանը և Արթուր Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության… Կարդալ ավելին »

«Ես խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում». Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության հարցով դատական նիստը: Դատական նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև՝ տուժողների իրավահաջորդները: Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի և երաշխավոր 4 վարչապետների՝… Կարդալ ավելին »

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը .Դիմումները պետք է ներկայացնել մինչև հուլիսի 10-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող),  միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախագահն այսօր հանդիպել է երկրի խոշոր բուժհաստատություններից մեկի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ: Հանդիպմանը խոսվել է համավարակի կանխարգելման հնարավորությունների և հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին: Բժշկական կենտրոնի… Կարդալ ավելին »

Հունիսի 20-ին կկայանա Կիև-Երևան-Թեհրան հատուկ չվերթ

Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ հունիսի 20-ին ժամը 15։10-ին Կիև-Երևան չարտերային չվերթ է կազմակերպում՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից… Կարդալ ավելին »

Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության անհրաժեշտությունը

Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության կարիքը: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` նշելով, որ դրա համար հիմք կարող է ծառայել նաև «Գյումրի» բժշկական կենտրոնը։ Տարբեր անհետաձգելի խնդիրներ ունեցող հիվանդները տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն առանց թեստավորման,  մի քանի օր անց  պարզվում է, որ նրանց մոտ առկա են կորոնավիրուսին հատուկ նախանշաններ, այսպիսով, հիվանդ պացիենտի հետ շփման… Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարը հորդորում է ծնողներին կեղծիքներ չանել, համակարգը հստակ է աշխատում

«Այս տարի Հայաստանում, բոլոր այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային հայտագրման միջոցով։ Անցած տարի փորձնական կարգով հայտագրումն իրականացվել է Երևանում,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով,- Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40,000 թիվը, և մեր հաշվարկներով՝ հայտագրման… Կարդալ ավելին »