Daily Archives: 17.06.2020

Հայաստանում տիրող իրավիճակը վկայում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ

Հայաստանում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածները, Հայաստանն ավելի խայտառակ վատ «ռեկորդներ» է գրանցում, սակայն Հայաստանը նաև երկրագնդի վրա եզակի երկրներից մեկն է, որտեղ բոլոր բնակիչներից անխտիր պահանջում են, որպեսզի մարդիկ փողոցում և բացօթյա վայրերում դիմակ կրեն: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ այսօրվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր, այնինչ տվյալ պահի դրությամբ կառավարության նիստ չէր… Կարդալ ավելին »

Եթե ինձ իջեցված լիներ քաղաքական պատվեր,մինչ օրս կզբաղեցնեի ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը և կանեի այդ քաղաքական պատվերները. Արթուր Վանեցյան

Մենք գտնվում ենք այստեղ քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով, երեկ էլ մեր կողմից տարածված հայտարարության մեջ գնահատականներն ամբողջովին տրված են: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանը շեշտեց՝ այս գործը միանշանակ ունի քաղաքական ուղղվածություն: «Փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու։ Գլխավոր… Կարդալ ավելին »

Բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, ենթադրյալ ապացույցները և դատավարական որոշումները ապօրինի են և չեն կարող օգտագործվել Գագիկ Ծառուկյանի դեմ․ Տիգրան Աթանեսյան

Ի դեպ, որպես իրավաբան ու քաղաքացի ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որևէ դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը կատարվում է բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ այս դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է և կալանավորելու միջնորդությունը դատարան… Կարդալ ավելին »

Իշխանության ադրբեջանա-թուրքական խաղաղասիրությունը հասցրեց մեզ չափազանց վտանգավոր եզրագծի

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է. -Իշխանության ադրբեջանա-թուրքական խաղաղասիրությունը հասցրեց մեզ չափազանց վտանգավոր եզրագծի։ Այսօր արդեն թուրքիան ամենաուղիղ և սպառնալից հայտարարությամբ հանդես եկավ՝ հայոց ցեղասպանությունը որակելով աղավաղված պատմական իրադարձություններ, հիմնված քաղաքական հաշվարկների, ստի ու զրպարտությունների վրա։ էրդողանը ոռնում է. «1915 քվականին ընդամենը տեղի են ունեցել մահեր, որի պատճառը այն… Կարդալ ավելին »

ՊԲ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակ բացելու տեղեկությունը

Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ… Կարդալ ավելին »

«Նիկոլի ապիկար իշխանության շնորհիվ մենք նոր ռեկորդ ենք սահմանել և ընդգրկվել ենք ամենասխալ պայքարողների ցանկում».Հովհաննես Խաչատրյան

  Նիկոլի ապիկար իշխանության շնորհիվ մենք նոր ռեկորդ ենք սահմանել և ընդգրկվել ենք ամենասխալ պայքարողների ցանկում: Ցավով ենք խոսում,բայց փաստ է,մեզ մոտ համավարակի իրավիճակի հետ կապված պայքարն այնքան վատ է,որ ըստ WORLDOMETER-հրապարակած տվյալների 1մլն մարդու հաշվով ընդհանուր վարակված պացիենտների թվով մենք անցել ենք և´ Բելառուսին և´Շվեդիային: Ու գիտեք զարմանալին որն է՞,որ այս վերը նշված երկու… Կարդալ ավելին »

Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է

Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում արդեն ծանր թոքաբորբ տանողներին: Մարդիկ փորձում են տարբերակներ գնտել իրենց հերթն առաջ գցելու և հիվանդանցում պառկելու համար: Սա առողջապահական կոլլապս է, որի մեղավորը միմիայն գործող վարչակազմն է, որ թողել է կորոնավիրուսին ու պայքարում է բացառապես սեփական իշխանությունը մեր ժողովրդի կյանքի գնով… Կարդալ ավելին »

Հանրապետության հյուսիսային շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Մայրաքաղաքում հունիսի 17-ի ցերեկը,… Կարդալ ավելին »