Երևանի Էրեբունի վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման հետ․ ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ հիմնականում կապված ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումներով սահմանված պահանջների պահպանումը հակահամաճարակային պայքարի կարևորագույն բաղադրիչ է:

Խախտումների մասին տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով